16:25 | 31.10.16 | Նորություններ | 9706

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Երեխաների խոսքի ուժը» ծրագիրը

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագրի մեկնարկը տրվել է Արարատի մարզ Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։

Ծրագիրը կիրականացվի Արարատի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթապ, Եղեգնաձոր, Վայք, Իջեւան եւ Դիլիջան համայնքներում։

«Beeline–ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կրթվելու եւ զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ երեխան է հանդիսանում համայնքի զարգացման երաշխիքը եւ պետության վաղվա քաղաքացին։ Մեզ համար, հատկապես կարեւոր է  այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: