14:45 | 25.10.16 | Նորություններ | exclusive 7416

Findo որոնման համակարգը` Product Hunt-ում

ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանի հիմնադրած Findo որոնման համակարգն արդեն Product Hunt-ում է, որտեղ էլ կարելի է քվեարկել հարթակի օգտին:

ProductHunt-ը ՏՏ արտադրանքի ներկայացման կայք է, որը հնարավորություն է տալիս բացահայտել եւ տարածել նորանոր ՏՏ պրոդուկտներ: Քվեարկության ընթացքում ամենաշատ ձայներ ստացած պրոդուկտները հայտնվում են ամենօրյա թոփ ցուցակում:

Itel.am-ի հետ զրույցում Findo-ի PR մենեջեր Սոֆյա Առաքելյանը նշել է, որ Findo-ն կարող է օգնել գտնել կորած ֆայլերը, նկարները, նամակները կամ գրառումները ՝ անկախ դրանց գտնվելու վայրից:

«Findo-ն հեշտությամբ կգտնի հարկավոր ինֆորմացիան Gmail-ում, Google Drive-ում, Dropbox-ում, Evernote-ում, Outlook-ում, OneDrive-ում, YahooMail-ում, ինչպես նաեւ համակարգչում: Findo-ի բոտերը կարող են դառնալ Ձեր թիմակիցները եւ օգնել Ձեր խմբին աշխատել ավելի արագ եւ որակյալ: Համակարգը հնարավորություն է տալիս տեղեկատվություն որոնել Slack-ում, Facebook Messenger-ում, Telegram-ում կամ Skype-ում` առանց հավելվածը փակելու»,- ասել է Սոֆյա Առաքելյանը: