Beeline-ը հայտարարում է, որ ընկերության գրասենյակներում կարելի է ձեռք բերել Samsung սմարթֆոններ մինչեւ 30% զեղչով:
Առաջարկը գործում է «Սմարթ 5500» հետվճարային սակագնային փաթեթին 12 ամիս ժամկետով բաժանորդագրվելու դեպքում, այն գործում է ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդների համար: Հնարավոր է ձեռք բերել սմարթֆոնը նաեւ տարաժամկետ վճարման պայմանով։
«Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին՝ Beeline-ը տրամադրում է զեղչեր միջին եւ ներկայացուցչական դասի Samsung սմարթֆոնների համար։ Մեր կողմից տրամադրվող զեղչը, տարաժամկետ պայմանով հեռախոս գնելու հնարավորությունը, ինչպես նաեւ ճանաչված «Սմարթ 5500» փաթեթին բաժանորդագրությունը՝ շահավետ եւ գրավիչ առաջարկ է ձեռք բերելու ժամանակակից Samsung սմարթֆոն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։