12:51 | 14.10.16 | Նորություններ | 13478
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) եւ Ucom Հիմնադրամը Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել են Սպիտակի եւ Իջեւանի մի քանի դպրոցների բարձր դասարանցիների այցելություններ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնած մարզային ակնաբուժական կենտրոններ:
«Ուժեղ ենք միասին» կարգախոսի ներքո նման բաց դասեր են անցկացվել նաեւ Երեւանի եւ մարզերի տարբեր դպրոցներում, Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում եւ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունում:
«Այսօր Սպիտակի եւ Իջեւանի ակնաբուժական կենտրոններին տրամադրվեց Ucom-ի շարժական ինտերնետ կապի հնարավորություն, որն ավելի կարագանա մարզերում 4G+ ցանցի ներդրումից հետո: Գերարագ հեռահաղորդակցությունն այսօր առավել կարեւոր է հեռահար վիրաբուժության ներդրման համար, որը թույլ կտա վիրահատություններ իրականացնել ռոբոտիկ սարքավորումների օգնությամբ՝ գտնվելով այլ երկրում կամ մայրցամաքում: Ucom ընկերությունը քաջ գիտակցում է այս մարտահրավերը», - ասել է Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը: