Այս տարվա մայիսին գործարկված «.հայ» դոմեյնային տիրույթն ունի 300 գրանցում:
Այս մասին Itel.am-ի հետ զրույցում ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
«Գրանցման ակտիվությունը սպասվածից ավելի ցածր է, սակայն միջազգային փորձի հետ համեմատելու դեպքում չենք կարող ասել, որ հետ ենք մնում: Անհրաժեշտ է, որ հանրությունը տեղեկացված լինի: Սակայն այո, մայիսից սկսած՝ 300 գրանցումն այնքան էլ մեծ թիվ չէ, օրինակ, Բելառուսի համեմատ, որը 1 տարում ունեցել է շուրջ 10 հազ. գրանցում: Սակայն այնտեղ պետական խիստ կարգադրանք կա՝ օգտագործել «.бел» դոմեյնը: Վրաստանը եւս գործընթացը մոտավորապես մեզ հետ է սկսել, սակայն այնտեղ էլ պետական ուղղորդում կա: Նույնը առկա է մեզ մոտ՝ բոլոր պետական մարմինները գրանցել են իերնց պաշտոնական եւ կարճ անունները, սակայն, ցավոք, չեմ կարող ասել, որ դրանք գործարկված են: Ինչ-որ քայլեր է պետք անել, որ «.հայ» դոմեյնն օգտագործվի լատինատառին զուգահեռ»,- ասել է Գրիգոր Սաղյանը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահի խոսքով՝ այս փուլում տարածված թրենդ է անուն-ազգանունների գրանցումը: