15:33 | 22.09.16 | Նորություններ | 12945
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Ucom Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երրորդ ամիսն է, ինչ ակնաբուժական աշխատանքներ են կատարվում Սյունիքի մարզում:
Ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ են այցելել Հայկական ակնաբուժության նախագծի եւ Ucom Հիմնադրամի ղեկավարները:
«Երեք մարզերում այս ծրագիրն իրականացնելուց հետո ոգեշնչված ենք այն մարդկանց արձագանքներից, ում աչքի լույսը վերադարձել է: Ucom Հիմնադրամը ջանք չի խնայի, որպեսզի ծրագիրը շարունակական բնույթ կրի եւ հասանելի լինի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող սոցիալապես խոցելի անձանց: Շուտով կայցելենք Արմավիրի մարզ, որի բնակիչները նույնպես հնարավորություն կունենան անվճար օգտվելու ժամանակակից ակնաբուժական ծառայություններից»,- ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:
Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում ակնային ստուգում կանցնի շուրջ 1500 մեծահասակ եւ 900 դպրոցական: