14:56 | 05.09.16 | Նորություններ | 13420

«Ռոստելեկոմ»-ը ներկայացրել է «Տրիո ուսանողական» փաթեթը

«Ռոստելեկոմ»-ն այսօր Հանրապետության հրապարակում տեղակայված կենտրոնական վաճաքի եւ սպասարկման սրահում պաշտոնապես ներկայացրել է նոր առաջարկ Երեւանի եւ մարզերի բոլոր ուսանողների համար։

«Յուրաքանչյուրիս կյանքում ուսանողական տարիներն ամենագունեղ ու ակտիվ ժամանակահատվածն են, երբ ազատ շփումն ու անմոռանալի տպավորությունները հաջորդում են միմյանց։ Այժմ վստահ կարող եմ ասել, որ ուսանողների կյանքի անբաժան մասն են կազմում նորագույն տեխնոլոգիաները, թե՛ գիտելիքների ձեռքբերման, թե՛ շփման եւ թե՛ հանգստի կազմակերպման ընթացքում։ Այս եւ մի շարք այլ գործոններ հաշվի առնելով՝ մենք ձեւավորեցինք լիովին նոր առաջարկ, որը կթեթեւացնի եւ առավել գունեղ կդարձնի ուսանողների եւ նրանց հարազատների կյանքը։ Նոր՝ «Տրիո ուսանողական» առաջարկը ձեւավորվել է հիմքում ունենալով մարկետինգային մի շարք հետազոտություններ, եւ վստահ եմ, որ ուսանողները մեծ ուրախությամբ կօգտվեն մեր այս փաթեթային առաջարկից»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Տրիո ուսանողական» փաթեթային առաջարկը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն օգտվելու ընկերության ամենապահանջված փաթեթային առաջարկից, այլ նաեւ ստանալու հավելյալ հնարավորություններ։

Փաթեթին հնարավոր է միանալ մինչեւ նոյեմբերի 1-ը՝ ներկայացնելով ուսանողական տոմս կամ կուպոն, որը տրամադրվելու է բացառապես ուսանողներին։