Բրիտանական OpenSignal ընկերությունը՝ հետազոտելով ամբողջ աշխարհում մոբայլ կապի ոլորտը, ներկայացրել է ամենաարագ մոբայլ ինտերնետ ունեցող երկրների վարկանիշը:
3G եւ 4G ցանցերում մոբայլ ինտերնետի արագությամբ առաջատարն է Հարավային Կորեան, որին հաջորդում են Սինգապուրը, Հունգարիան, Ավստրալիան եւ Դանիան:
Լավագույն տասնյակում են նաեւ Նորվեգիան, Նիդեռլանդները, Լիտվան, Ճապոնիան եւ Շվեդիան: Վարկանիշում Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված չեն: Ռուսաստանը 50-րդն է:
Մայիսի 1-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածն ընդգրկող ամբողջական հետազոտությունը հասանելի է այստեղ: