10:16 | 02.08.16 | Նորություններ | 8577

Beeline-ը գործարկում է գերարագ բջջային ինտերնետի նոր ծառայութուններ

Beeline-ը հայտարարում է «Giga 3», «Giga 6» եւ «Giga 12»  նոր գերարագ ինտերնետ ծառայությունների գործարկման մասին:

Giga ծառայությունների շրջանակում կտրամադրվի 3ԳԲ, 6ԳԲ եւ 12ԳԲ ինտերնետ առանց որեւէ արագության սահմանափակման եւ առանց մեգաբայթային  տարիֆիկացման: Ավելին, ծառայություններում ներառված 3ԳԲ, 6ԳԲ եւ 12ԳԲ սպառելուց հետո բաժանորդները կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից՝ 5 դրամ/ՄԲ սակագնով:  

«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը եւ նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետեւելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ եւ հարմար ծառայություններ: «Գիգա» նոր ծառայությունները Beeline բաժանորդներին հնարավորություն կտան օգտվելու գերարագ բջջային ինտերնետից ոչ միայն ներառված ինտերնետի ծավալի շրջանակում, այլ նաեւ այն սպառելուց հետո», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: