17:15 | 01.08.16 | Նորություններ | 7281
Հուլիսի 30-ին «Ռոստելեկոմ»-ը Գյումրիի քաղաքապետարանի հետ համատեղ տոն է պարգեւել տեղի բնակիչներին։
Մասնավորապես, պաշտոնապես վերաբացվել է Գյումրիի Կայարանամերձ հրապարակի պուրակը:
Քաղաքապետարանի կողմից նորոգված շատրվանների կողքին «Ռոստելեկոմը» կառուցել էր մարզասարքերով եւ խաղերով հագեցած հրապարակ, իսկ այգին ապահովել անվճար WiFi կապով։ «Ռոստելեկոմ»-ի WiFi կապից օգտվելու հնարավորություն են ստացել նաեւ Գյումրիի Շահումյանի պուրակի այցելուները։
Բացման արարողությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ռոստելեկոմ»-ի ներկայացուցիչների հետ այցելել է ընկերության՝ Գյումրիի Տեխնոպարկում (Գայի 1) տեղակայված վաճառքի եւ սպասարկման սրահ:
«Ռոստելեկոմ»-ում նշել են, որ ընկերությունը շարունակելու է ներդրումներ իրականացնել Գյումրիում: