09:04 | 20.07.16 | Նորություններ | exclusive 9204
Telegram մեսենջերում գործարկվել է առաջին էմոջի-hայերեն բառարանը՝ EmojiWorldBot կոչվող գործիքի օգնությամբ:
Itel.am-ին EmojiWorldBot-ը մշակող թիմից տեղեկացրել են, որ 70-ից ավելի լեզուներով հասանելի բառարանը գործարկվել է հուլիսի 17-ին՝ Էմոջիների համաշխարհային օրվա առթիվ:
Օրինակ, EmojiWorldBot-ի օգնությամբ եթե մուտքագրեք «կապիկ» բառը, ապա բոտը կհասկանա եւ տեքստում կներառի կապիկի էմոջի:
EmojiWorldBot-ը մշակող միջազգային թիմը (որի կազմում նաեւ հայ կա), հիմնավորելով հայերեն էմոջիների կարեւորությունը, նշել է, որ նախկինում մշտապես դժվար է եղել հայերենով գտնել անհրաժեշտ էմոջիները:
Կիրառության մանրամասները հասանելի են ստորեւ:
«Մեր գործիքը հեշտացնում է մարդկանց հաղորդակցությունը՝ ունիվերսալ լեզվի օգնությամբ: Սա հնարավորություն է հասցնել նույն հաղորդագրությունը բոլորին, անկախ նրանից՝ նրանք խոսում են արաբերե՞ն, թե՞ եբրայերեն: Որպես պարսկերեն խոսող, որն ապրում է Իրանում, ես ուրախ եմ, որ կարող եմ հիմա օգտագործել EmojiWorldBot-ը՝ հաղորդակցվելու տարբեր լեզուներով խոսող մարդկանց, այդ թվում՝ հայերի հետ»,- նշել է բոտի ծրագրավորող Սինա Մանսուրը:
Էմոջիները հուզականություն արտահայտող փոքրիկ նկարներ են, որոնք կարող են ներառվել հաղորդագրություններում: Օքսֆորդի բառարանը «Էմոջի» բառն անվանել է «2015թ. Տարվա բառ»: