11:45 | 19.07.16 | Նորություններ | 4451
Beeline-ի հովանավորությամբ հուլիսի 15-17-ը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի մոտ գտնվող «Վիշապ» լողափում «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրել է «Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը։
Փառատոնի գլխավոր հովանավորը Beeline-ն է։
«Հուսո առագաստ»-ը նպատակ ունի բացահայտել ասպարեզում նորանուն հեղինակ-կատարողների, բեմ տրամադրել եւ նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին։
Փառատոնի ընթացքում շնորհակալագիր է հանձնվել Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին՝ «Հուսո առագաստ-2016» հեղինակային երգի համահայկական փառատոնին աջակցելու համար։
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում մենք կարեւորում ենք այն միջոցառումները, որոնք ուղղված են հատկապես երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծմանը եւ նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն: Ուրախ ենք, որ ականատեսն եղանք երիտասարդ հեղինակ-կատարողների ելույթներին եւ հանդիպեցինք այնպիսի տաղանդավոր երիտասարդների, ովքեր կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: