07:50 | 04.07.16 | Նորություններ | 5756

Ucom-ի աջակցությամբ անցկացվել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը

Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանի տարածքում տեղի է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» (ԱԹՍ) մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի գրանցումը սկսել էր դեռեւս 2015թ. նոյեմբերին:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը պահանջում է, որպեսզի մասնակիցներն իրենց ստեղծած սարքերն ուղարկեն դեպի նպատակակետ, ապա թռչող սարքը պետք է նետի բեռը ու վերադառնա: Թիրախը 5մ տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր եւ նշաններ: Դրանք մատնանշում են այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է բեռ գցի:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակչում մրցել է 10 թիմ:

1.    Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Epic Dronе» թիմը
2.    «iUAV» թիմը
3.    «Eagle Eye» թիմը
4.    Էլլիպս Ջի Էյ ընկերության «Sky protectors»
5.    «Արծիվ» թիմը
6.    «Սավառնակ» թիմը
7.    «ՖայմԹեք» ընկերության թիմը
8.    «Թեքնոլոջի ընդ սայնըս դայնամիքս» ընկերության թիմը
9.    ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Բզբզողներ» թիմը
10.    Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի «Roboechmiadzin» թիմը

Հաղթող եռյակին կազմակերպիչների կողմից շնորհվել է 600 000, 400 000 եւ 260 000 դրամ պարգեւավճար: