08:58 | 01.07.16 | Նորություններ | 5045
Ավարտին են մոտենում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Ucom ընկերության համագործակցությամբ Վայոց Ձորի մարզում իրականացվող ակնաբուժական աշխատանքները:
«Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Վայոց Ձորում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում՝ հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ:
Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Վայոց Ձորի մարզ են այցելել Հայկական ակնաբուժության նախագծի եւ Ucom հիմնադրամի ղեկավարությունը:
«Ucom հիմնադրամը հպարտությամբ է աջակցում մի նախագծի, որի շրջանակում հայերի առողջությունը գործնականում բարելավվում է: Այսօր վիրահատված տասնյակ մարդկանց հետ զրուցելու ժամանակ ուղղակի հիանում էի նրանց լավատեսությամբ ու այն խոսքերով, որ իրենք շռայլում են բժիշկներին եւ մյուս հիվանդներին ոգեշնչելու համար»,- ասել է Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:
Վայոց Ձորի մարզում ակնային ստուգում է անցել շուրջ 1000 երեխա եւ 800 մեծահասակ: