11:52 | 18.06.16 | Նորություններ | 1877

Яндекс.Такси-ն հուլիսի 1-ից կգործի Երեւանում

Հուլիսի 1-ից Яндекс.Такси-ն կսկսի գործել Երեւանում։

Այս մասին այսօր «Բարքեմփ Երեւանի» շրջանակում հայտարարել է ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Դանիիլ Շուլեյկոն, որն այս տարվա միջոցառման հատուկ հյուրերից է։

«2 կիլոմետրի մինիմալ արժեքը կլինի 100 դրամ, իսկ 3-րդ կիլոմետրից սկսած  հաջորդ յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ 100 դրամ։ Մենք Հայաստանում գործարկվում ենք առանց վարորդներից միջնորդավճար գանձելու, եւ առաջին տարին այստեղից շահույթ չենք ակնկալում»,- նշել է նա։

Դանիիլ Շուլեյկոն տեղեկացրել է, որ արդեն սեպտեմբերից կգործի նաեւ տաքսի ծառայության դիմաց քարտային վճարումների գործառույթը։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, Երեւանում կա 1 մլն 54 հազ․ մարդ, եւ 25 հազ․ տաքսի։ 42  մարդուն բաժին է ընկնում է 1 տաքսի:

Հիշեցնենք, որ  ապրիլին  Մեդիամաքսի Banks.am կայքը զրուցել էր Яндекс.Такси-ի PR նախագծերի ղեկավար Էլինա Ստավիսկայայի հետ։

Яндекс.Такси-ն Ռուսաստանի խոշորագույն օնլայն տաքսի ծառայությունն է: Այն աշխատում է ՌԴ 15 քաղաքներում եւ Մինսկում: