10:52 | 17.06.16 | Նորություններ | 7632
Beeline-ը՝ «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ, հայտարարում է «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացման մասին:
Փառատոնը տեղի կունենա հուլիսի 15-17-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտ գտնվող «Վիշապ» լողափում:
Փառատոնի շրջանակում հանդես կգան ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հեղինակային երգի կատարողներ:
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում մենք կարեւորում ենք այն միջոցառումները, որոնք ուղղված են հատկապես երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծմանը եւ նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն: Ուրախ ենք այսօր հայտարարել «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնին աջակցության մասին, որն ինքնադրսեւորման եւ փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություններ կլինի երիտասարդ հեղինակ-կատարողների համար: Վստահ եմ` փառատոնը կբացահայտի բազմաթիվ նոր տաղանդավոր երիտասարդների անուններ, ովքեր կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:
«Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը: