08:05 | 17.06.16 | Նորություններ | 2225
Հունիսի 18-19-ը անցկացվող 8-րդ «Բարքեմփ Երեւան» ամենամյա (չ)կոնֆերանսի շրջանակում Մեդիամաքս մեդիա հոլդինգը կներկայացնի իր նորացված նախագծերը:
Հունիսի 19-ին` ժամը 14.00-ին, Ամերիկյան համալսարանի Մեծ սրահում Մեդիամաքսի փոխտնօրեն Կարեն Անտոնյանը կպատմի Auto.am նախագծի մասին: 2003-ից գործող Auto.am-ը ինտերնետի հայկական հատվածի առաջին կայքերից է, որը շուտով կներկայանա լիովին նոր լուծումներով եւ դիզայնով։
Ելույթի ընթացքում անդրադարձ կկատարվի նաեւ Մեդիամաքսի Itel.am կայքին, որը եւս ամբողջովին կվերափոխվի՝ նոր դիզայն, լրատվական նոր բաժիններ:
Մեդիամաքսը «Բարքեմփ Երեւան 2016»-ի ինֆորմացիոն հովանավորն է:
«Բարքեմփ Երեւան»-ը կհեռարձակվի նաեւ օնլայն: Միջոցառման ժամանակացույցը հասանելի է այստեղ: Կոնֆերանսի պաշտոնական հեշթեգն է #barcampevn16: