10:39 | 01.06.16 | Նորություններ | 5337

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի ուղերձը Առաջնորդության դպրոցի շրջանավարտներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան հրավիրվել է՝ մասնակցելու Առաջնորդության դպրոցի սաների ավարտական արարողությանը:

«Այստեղից ձեզ համար բացվում է մարտահրավերներով լի կյանքի նոր ճանապարհ՝ ընտրություն լայն հնարավորություններով: Ապագայի բոլոր տեսլականները խոստումնալից են եւ հեռանկարային: Այդ տեսլականները կյանքի կոչելու համար պահանջվում է ջանասիրություն, պատասխանատվության զգացում, տքնաջան աշխատանք, ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն եւ նպատակներին հասնելու վճռականություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

«Առաջնորդ լինելը երբեք հեշտ չի եղել: Իրական առաջնորդը պետք է օրինակ ծառայի մյուսների համար, ուղղորդի, խանդավառի սեփական գաղափարներով: Սա հսկայական պատասխանատվություն է ենթադրում, ինչպես նաեւ պահանջում է լինել ուժեղ ու զգոն: Ականատես լինելով, թե ինչպիսի ոգեւորությամբ, նվիրումով ու խանդավառությամբ եք դուք՝ Առաջնորդության դպրոցի ուսանողներդ ու դասընթացավարներդ, վերաբերվում ձեր աշխատանքին, վստահաբար կարող եմ ասել, որ ունեք ամեն ինչ՝ հաջողության հասնելու ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար՝ գիտելիք, հմտություններ, գաղափարներ եւ երազանքներ: Համոզված եմ՝ ապագայում կլսեմ ձեզնից յուրաքանչյուրի նվաճումների մասին»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը: