Մայիսի 20-ին Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղում կազմակերպվել էր «Կարիերայի օր» խորագրով համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել է նաեւ «Ռոստելեկոմ» Հայաստանը, որը ներկայացրել է Հայաստանում ուսանողների համար իրականացվող ծրագրերն ու նախագծերը, ընձեռած հնարավորությունները, ինչպես նաեւ մրցանակներ շնորհել կամավոր ուսանողներին, որոնք վերջերս են ավարտել ընկերության կողմից իրականացվող «Азбука интернета» հերթական դասընթացը տարեցների համար։
Ուսանող-կամավորները պարգեւատրվել են՝ հաշվի առնելով դասընթացների ընթացքում նրանց ցուցաբերած համբերատար եւ հոգատար վերաբերմունքը, ինչպես նաեւ տարեցներին աջակցելու պատրաստակամությունը։