Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
08:06 | 02.05.16 | Նորություններ | 5123
Beeline-ը հայտարարում է, որ մայիսի 2-ից սկսած՝ Micromax Bolt D320 մոդելի սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա բաժանորդագրություն «Սմարթ 1500» սակագնային փաթեթին մեկ ամիս ժամկետով եւ 5 ԳԲ ծավալով ինտերնետ, որը կարող է օգտագործել 6 ամսվա ընթացքում։
Հատուկ առաջարկի ամբողջական արժեքը կազմում է 29 900 դրամ:
«Սմարթ 1500» սակագնային փաթեթի շրջանակում մեկ ամիս ժամկետով տրամադրվում է. անսահմանափակ ներցանցային զանգեր, 1 ԳԲ բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման եւ 100 անվճար տեղական SMS-հաղորդագրություն:
«Beeline-ն ընդլայնում է առաջարկների տեսականին զանգվածային շուկայի համար, եւ առաջնակարգ սմարթֆոններից բացի ներկայացնում բյուջետային հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ մասի պահանջարկը եւ ունեն շատ մատչելի գին: Նման սմարթֆոնները, Beeline-ի ամենատարածված սակագնային փաթեթներից մեկին միացմամբ, մեր ծառայություները եւ մասնավորապես բջջային ինտերնետը դարձնում են շատ ավելի մատչելի, իսկ դրանցից օգտվելը` ավելի պարզ եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: