13:16 | 30.03.16 | Նորություններ | 3839
2015թ. բնակարանաշինության ծրագրով Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում իրականացվել է տների վերանորոգման եւ կիսակառույցների շինարարության նախագիծ, որի շահառու է դարձել սոցիալապես անապահով 40 ընտանիք:
Ծրագիրն իրականացնող կողմերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարներն այցելել են Դդմաշեն համայնք՝ մասնակցելու Մելիքյանների ընտանիքի բնակարանամուտի արարողությանը:
«Բոլոր հաջողությունների հիմքում մարդու անձնական երջանկությունն է: Տնազրկությունը, գործազրկությունը, տարբեր խնդիրների առկայությունը հաճախ բացասաբար են անդրադառնում մարդու հոգեվիճակի վրա՝ անդրադառնալով երջանկությանը: Հույսի եւ հավատի մասին հաճախակի հնչեցվող իմ խոսքերը պատահական չեն: Երբեմն շատ փոքր աջակցությունն անգամ կարող է կտրուկ փոխել մարդու կյանքը՝ նրան դարձնելով ավելի վստահ, կայացած, համբերատար եւ հաջողակ: Այս մոտեցումը գործունեության սկզբից արժեհամակարգ է եղել մեզ համար: Դա անչափ կարեւոր է մեր երկրի եւ ազգի համար: Հենց այդ նպատակի իրագործմանն է ուղղված այս համագործակցությունը: Ուրախ ենք արձանագրել հերթական ընտանիքի երջանկության փաստը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2007-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն դրամի ներդրում է կատարել: