10:31 | 30.03.16 | Նորություններ | 4125

Beeline-ն աջակցում է «Կրթությունը XXI դարում» Еxpo 2016-ին

Beeline-ը, «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը եւ Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում են կրթական հաստատությունների եւ կրթական ոլորտի նվաճումների «Կրթությունը XXI դարում» Еxpo 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացման մասին:

Ցուցահանդեսն անցկացվում է մարտի 30-ից մինչեւ ապրիլի 1-ը ՀՀ կառավարության նիստերի դահլիճի ընդունարանում, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեում:

Ցուցահանդեսի մասնակից կրթական հաստատությունների ներկայացուցիչները դիմորդներին եւ այցելուներին կպատմեն ընդունելության կարգի, կրթաթոշակների, հիմնական քննությունների հանձնման եւ ուսանողական կյանքի առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ կկազմակերպեն ընդունելության թեստեր եւ օլիմպիադաներ:

Ցուցահանդեսի ընթացքում Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնն առաջին անգամ կներկայացնի ՌԴ առաջատար բուհերում անվճար կրթության ծրագիրը եւ ավելի քան 200 դիմորդների շրջանում կանցկացնի մրցութային ընդունելություն` 2016-2017 թթ. ռուսական բուհերում սովորելու համար: 

«Կրթությունն ավանդաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում Beeline-ի սոցիալական ծրագրերում: «Կրթությունը XXI դարում» ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է երիտասարդների համար ստանալու տեղեկատվություն հայկական եւ ռուսական բուհերի եւ կրթական հաստատությունների, վերջիններիս կրթական ծրագրերի մասին, գնահատելու իրենց հնարավորությունները եւ կայացնել կարեւոր որոշում՝ ընտրելով համապատասխան բուհը: Որպես ծրագրի գլխավոր հովանավոր` մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս ցուցահանդեսը բազմաթիվ դիմորդների Հայաստանից կօգնի փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: