13:55 | 11.03.16 | Նորություններ | 4096
Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
«Հինգ տարի առաջ նախաձեռնած՝ այն ժամանակ փորձարարական այս նախագիծն արդեն դարձել է կայացած փառատոն: Սա է կայուն զարգացումը, որին մենք միշտ ձգտում ենք: Եվ երիտասարդ կինոգործիչների այս ոգեւորությունն է, որ մենք ցանկանում ենք տեսնել: Համոզված եմ, որ ապագայում դեռ կլսենք այս երիտասարդներից շատերի մեծ հաջողությունների մասին, եւ կհպարտանանք, որ իրենց ճանապարհը սկսել են հենց «WEB ԾԻՐԱՆ»-ից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Գլխավոր մրցանակակիրները կպարգեւատրվեն 200 000-ական դրամով:
Սահմանված էր նաեւ խրախուսական մրցանակ եւ «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար:
Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցները կստանան նկարահանման պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն: