13:15 | 11.03.16 | Նորություններ | 3925

«Ռոստելեկոմը» Հայաստանում համակարգչային դասընթաց է անցկացնում ավագ սերնդի համար

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղում այսօր «Ինտերնետի այբուբեն Հայաստանի Հանրապետությունում» նախագծի շրջանակում մեկնարկել են ավագ սերնդի համար նախատեսված բաց դասերը:

Խմբում ներառված է 55-80 տարեկան 12 մասնակից:

Ինչպես հայտնում է ընկերությունը, նախագիծն իրականացվում է ռուսալեզու բնակիչների շրջանակում՝ երեւանյան Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում: Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նաեւ հայալեզու ցանկացողների համար դասընթացներ: Նախագիծը իրականացվելու է Երեւանում եւ հանրապետության խոշոր քաղաքներում:

Դասերն անցկացնում են ուսանող կամավորները, որոնք հատուկ նախապատրաստվել են ավագ սերնդի հետ աշխատելու համար:

Նման դասընթացի 2015թ. մասնակցել է ավագ սերնդի 12 ներկայացուցիչ, որոնք այժմ կարողանում են ազատ օգտվել համացանցից:

Նախագծին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: