17:20 | 04.03.16 | Նորություններ | 4808
Գարնան տոներին ընդառաջ՝ Orange-ն ընդլայնել է բջջային հեռախոսների տեսականին՝ ավելացնելով նոր գունավոր մոդելներ:
Այս տարի թողարկված Samsung Galaxy A3 եւ Samsung Galaxy A5 սմարթֆոններն արդեն վաճառքում են՝ ավանդական սեւ եւ սպիտակ գույներից բացի նաեւ ոսկեգույն եւ վարդագույն երանգներով:
«Տոնական միամսյակի կապակցությամբ սիրելի կանանց եւ աղջիկների համար նվեր ընտրելու ժամանակն է: Հեռախոսների տեսականին թարմացնելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել վարդագույն եւ ոսկեգույն երանգներին, քանի որ դրանք հատկապես կհետաքրքրեն եւ կուրախացնեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Նոր գունավոր մոդելները հասանելի են թե՛ երեւանյան, թե՛ մարզային վաճառքի սրահներում: Ունիվերսալ փաթեթներին միանալիս այս սմարթֆոնների կարելի ձեռք բերել հատուկ գնով եւ տարաժամկետ վճարման պայմաններով»,- նշել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը: