13:13 | 04.03.16 | Նորություններ | 3816

Beeline-ի աջակցությամբ մարզերում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Beeline–ը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։

Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:

Մարտ ամսվա ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում, Ապարանում եւ Ալավերդիում: Դիլիջանում ֆիլմերը ցուցադրությունը մեկնարկել է մարտի երկուսին։ Ցուցադրություններ կլինեն նաեւ մարտի յոթին եւ իննին, Ապարանում ֆիլմերը կներկայացվեն մարտի 11-ից 13-ը, իսկ Ալավերդիում`մարտի 16-ից 18-ը:

«Beeline-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մարզերի հավասարաչափ զարգացմանը։ Հարուստ մշակութային կյանքը մարզերում  նպաստում է նորանոր անունների ի հայտ գալուն: Այդ իսկ պատճառով, մենք կարեւորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու փառատոնի լավագույն ֆիլմերին եւ համաշխարհային զարգացման նոր միտումներին, իսկ իրենք էլ իրենց հերթին փորձեն խթանել հայրենական կինոարվեստի զարգացմումը՝ դարձնելով մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: