12:21 | 29.02.16 | Նորություններ | 3834
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը դարձյալ այցելել են Տավուշի մարզ՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղ:
Բնակարանաշինության ծրագրով 2015թ. այստեղ խնդիր է լուծվել յոթ ընտանիքի համար. կատարվել են ոչ միայն վերանորոգման աշխատանքներ, այլեւ ավարտին է հասցվել կիսակառույցների շինարարություն:
«Այս ընտանիքի օջախի պատերը երկար ժամանակ պատերազմական իրավիճակի վկան են եղել: Հային իր հողից տեղահանելու նպատակը շարունակում է մնալ հակառակորդի ծրագրերում: Այդ նպատակը, սակայն, իրագործելի չէ, երբ կա վստահություն: Բնակարանաշինության ծրագրով մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին վստահություն փոխանցել: Տարիներ առաջ այս տան վրա արձակված արկից վնասվել էր տան պատը, բայց ոչ՝ Ավագյանների կամքն ապրել հայրենի հողի վրա: Ավագյանների արիությունն արժանի է հարգանքի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2007-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել: