Beeline բրենդային սմարթֆոններն ու պլանշետները 2015թ. Հայաստանում ամենաշատ վաճառված սարքավորումների թվում են՝ համաձայն մարքեթինգային հետազոտությունների GFK ինստիտուտի իրականացրած հայաստանյան շուկայի թվային տեխնիկայի «Մանրածախ վաճառքների մոնիտորինգ» անկախ հետազոտության տվյալների։
Beeline-ում նշել են, որ մասնավորապես, 2015թ. Հայաստանում վաճառված Beeline սմարթֆոնների թիվը 128%-ով գերազանցել է 2014թ. նույն ցուցանիշը: 2015թ. ընթացքում Հայաստանում վաճառված սմարթֆոնների ավելի քան 11%-ը Beeline բրենդային սմարթֆոններ են: Հայաստանում վաճառված պլանշետների նույնքան տոկոսը կազմում են Beeline բրենդային պլանշետները:
«Beeline-ը հերթական անգամ գրանցում է բրենդային սարքավորումների վաճառքների ռեկորդային ցուցանիշ, ինչն, անկասկած, վկայում է գին-որակ ամենագրավիչ համակցության մասին: Մեր սարքավորումները հասանելի են, իսկ նրանց հետ առաջարկվող ծառայությունների փաթեթները` պարզ եւ հարմար: Մենք կշարունակենք աշխատել սմարթֆոնների տեսականու հետագա ընդլայնման եւ ծառայությունների զարգացման ուղղությամբ, որպեսզի մեր հաճախորդներին առաջարկենք որակի եւ հարմարավետության ավելի գրավիչ համակցություն Beeline-ի ծառայություններից օգտվելիս»,- նշել է Հայաստանոմ Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։