16:34 | 18.02.16 | Նորություններ | 4082

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բնակարանամուտ են տոնել Կոտայքի մարզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրով 2015թ. տարեվերջին Կոտայքի մարզում ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն եւ վերանորոգվել է եւս մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Մայակովսկի համայնք՝ երկու ընտանիքների արդեն բարելավված բնակարանային պայմանները տեսնելու:

«Արդյունքի առումով՝ այս ծրագրով իրականացվող բոլոր միջոցառումները նույնն են. բնակարանամուտ է նշվում: Տարբեր են, սակայն, շահառու դարձած ընտանիքների զրկանքներն ու տարիների ապրումները: Մեծ ձեռքբերում է հուսահատությունից անորոշության մեջ հայտնված ընտանիքներին դրական լիցք հաղորդելը: Որքան բարություն եւ դրական էներգիա հաղորդվի այսպիսի ընտանիքներին, այնքան արդյունավետ կլինի տունը շենացնելու, արժանի զավակներ դաստիարակելու եւ երկրին օգտակար լինելու նրանց նպատակը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2007-ից ի վեր իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում,  ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն դրամի ներդրում է կատարել: