11:35 | 17.02.16 | Նորություններ | 4447
Սյունիքի մարզի Դարբաս գյուղում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կես տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են տնօրհնեքի արարողությանը:
Կարապետյանների նորակառույց տունն ամբողջությամբ կահավորվել եւ համալրվել է նաեւ կենցաղային անհրաժեշտ տեխնիկայով:
«Չեմ կարող հիացմունքով չխոսել այս եղբայրների մասին: Երբ առաջին անգամ հանդիպեցի նրանց եւ կիսակառույց տան պատին կարդացի այն կարգախոսը, որով առաջնորդվում են՝ «Ճակատագիրը սիրում է քաջերին», հասկացա, որ գործ ունենք մեծ հարգանքի արժանի երիտասարդների հետ: Բոլոր այն զրկանքները, դժվարությունները, որոնց միջով անցել են տղաները՝ պայքարելու վճռականություն են հաղորդել, ամրացրել եւ ավելի նպատակասլաց են դարձրել նրանց: Ուրախ եմ եւ հպարտ, որ մեր աջակցությամբ լրացուցիչ վստահություն հաղորդեցինք նրանց»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: