10:41 | 03.02.16 | Հոդվածներ | exclusive 183284

Hush.am-ը գործարկել է հայերի կյանքի տեւողությունը կանխատեսող համակարգ

Hush.am հարթակը, որը նախաձեռնել է թվայնացնել աշխարհի տարբեր կետերում գտնվող հայկական գերեզմանները, մշակել է հայերի կյանքի տեւողությունը կանխատեսող համակարգ:

Itel.am-ին նախագծի հիմնադիր Միհրան Վարդանյանն ասել է, որ կանխատեսումները հիմնվում են մեծ քանակությամբ մարդկանց տվյալների վրա:

«Այս պահին հասանելի է համակարգի առավել պարզեցված տարբերակը, երբ կանխատեսումը կատարվում է միայն ազգանվան հիման վրա՝ հաշվի առնելով այդ ազգանունը կրող այլ մարդկանց կյանքի տեւողությունը, այսինքն գենետիկ նախադրյալները: Քանի որ համակարգում կան տասնյակ լեզուներով տվյալներ, պատասխանի առավել հստակության համար պետք է օգտագործել լատինական տառեր՝ օրինակ Vardanyan, Sargsyan: Հնարավոր է նաեւ առանձին հաշվարկել տվյալները կանանց եւ տղամարդկանց համար»,- ասել է Միհրան Վարդանյանը:

Համակարգի համաձայն՝ հայ տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 60 տարի է, կանանցը՝ 67:

2000-ից մինչ օրս մահացածների պարագայում էլ հայ տղամարդիկ ապրում են միջինում 66, իսկ կանայք՝ 73 տարի: