11:21 | 22.01.16 | Նորություններ | exclusive 3025
Արեւմտահայերեն սովորեցնող Mashtots անվճար կրթական հավելվածն արդեն հասանելի է AppStore-ում:
Հավելվածի Android տարբերակը գործարկվել էր 2015թ. սեպտեմբերին:
Համահիմնադիրներն են Տիգրան Բարսեղյանը, Էրիկ Ղոնյանը եւ Գրիգորի Էյրամջյանը:
Եռալեզու հավելվածը (հայերեն, անգլերեն, իսպաներեն) հնարավորություն է տալիս արեւմտահայերեն սովորել զվարճալի եւ ինտերակտիվ խաղերի, վարժությունների միջոցով:
Mashtots հավելվածը մշակվել է «Գալուստ Գյուլբենկան» հիմնադրամի հովանավորությամբ եւ նպատակ ունի նպաստել արեւմտահայերենի պահպանմանն ու տարածմանը: