10:33 | 21.01.16 | Նորություններ | 1085
Microsoft Philanthropies բարեգործական կազմակերպությունը՝ Microsoft Research եւ Business Development ստորաբաժանումների աջակցությամբ, առաջիկա 3 տարիների ընթացքում ոչ կոմերցիոն կազմակերպություններին եւ գիտահետազոտական հաստատություններին կնվիրաբերի $1 մլրդ արժողությամբ ամպային ծառայություններ։
Microsoft ընկերության տնօրեն Սաթյա Նադելայի խոսքով՝ տեխնիկական աջակցություն կստանա շուրջ 70 հազ. ոչ առեւտրային հաստատություն։
Նախաձեռնության նպատակն է ընդլայնել ոչ առեւտրային կազմակերպությունների, հետազոտական խմբերի եւ համալսարանների հասանելիությունը լրացուցիչ ամպային ռեսուրսներին եւ նորագույն տեխնոլոգիաներին։
Օգտագործվելու են հետեւյալ գործիքները՝
- Ամպային լուծումներ ՀԿ-ների համար (ներառյալ՝ Azure, Office 365, Power BI, CRM Online եւ Enterprise Mobility Suite),
- Microsoft Research-ի Azure for Research գրանտային ծրագրի ընդլայնում 50%-ով՝ համալսարաններում հավելյալ գիտահետազոտական աշխատանքներին աջակցելու նպատակով,
-Microsoft Business Development եւ Microsoft Philanthropies Affordable Access Initiative ստորաբաժանումների համատեղ ծրագրի մասնակիցների ավելացում՝ մինչեւ 2017թ. ապահովելով 20 ծրագիր 15 երկրում։