17:44 | 20.01.16 | Նորություններ | 1659

Հայտնի են 2016թ. ամենաինովացիոն տնտեսություն ունեցող երկրները

Հրապարակվել է 2016թ. Bloomberg Innovation Index-ը, որի համաձայն` Հարավային Կորեան աշխարհի ամենաինովացիոն տնտեսություն ունեցող երկիրն է:

Նրան հաջորդում են Գերմանիան, Շվեդիան, Ճապոնիան եւ Շվեյցարիան: Սինգապուրը 6-րդն է, ԱՄՆ-ն՝ 8-րդը:

Հայաստանը վարկանիշում ներկայացված չէ: Տարածաշրջանի երկրներից աղյուսակում ներառված է միայն Թուրքիան, որը 36-րդն է:

50 ամենաինովացիոն տնտեսություն ունեցող երկրների վարկանիշում Ռուսաստանը 12-րդն է, Չինաստանը՝ 21-րդը: 

Վարկանիշը եզրափակում են Մորոկկոն, Արգենտինան եւ Ղազախստանը:

Bloomberg-ի ինովացիոն վարկանիշը հիմնվում է 7 բաղադրիչների հիման վրա՝  գիտահետազոտական աշխատանքներ, արդյունավետություն, տնտեսությունում բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածություն, բարձրագույն կրթության տարածվածություն, ապրանքների ավելացված արժեք, գրանցված արտոնագրերի եւ հետազոտողների թիվ: