15:20 | 25.12.15 | Նորություններ | 3611

ՎիվաՍել-ՄՏՍ ներկայացրել է Office-Zone-ի ավելի մեծ փաթեթներ

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Office-Zone» ինտերնետային սակագնային պլանի ընթացիկ եւ նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ՝ 30 ԳԲ ծավալով փաթեթ, 25 ԳԲ-ի փոխարեն, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ՝ 2 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, 1 Մբիթ/վրկ փոխարեն:

Սակագնային պլանի ամսավճարն անփոփոխ է:

«4G երթուղիչների համար նախատեսված «Office-Zone» սակագնային պլանը բնակելի եւ գրասենյակային տարածքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու համար նախատեսված հարմարավետ առաջարկ է: Այժմ «Office-Zone» սակագնային պլանի բաժանորդները, միանալով ինտերնետին նոութբուքի, պլանշետային համակարգչի, սմարթֆոնի կամ շարժական որեւիցե այլ սարքի միջոցով, կօգտվեն գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթից, ինչպես նաեւ ներբեռնման առավել մեծ արագությունից՝ անգամ գերարագ փաթեթը սպառելուց հետո, եւ այս ամենը՝ միեւնույն ամսավճարի դիմաց»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: