16:58 | 18.12.15 | Նորություններ | 5380
Beeline-ը Հայաստանում հայտարարում է , որ դեկտեբերի 25–ից կբարելավվի Infinity 512 եւ Infinity 1024 կանխավճարային սակագնային փաթեթների օրավարձի գանձման պայմանները:
Համաձայն նոր պայմանների՝ օրավարձը կգանձվի միայն այն դեպքում, երբ բաժանորդի հաշվեկշռին առկա է օրավարձի գանձման համար անհրաժեշտ՝ 83,33 կամ 150 դրամից ավելի գումար:
Եթե հաշվեկշիռը քիչ է օրավարձի անհրաժեշտ գումարից, այն չի գանձվի, եւ ինտերնետի ծառայությունը չի տրամադրվի։ Միեւնույն ժամանակ, բաժանորդի հաշվեկշիռը կմնա դրական եւ բջջային կապի ծառայությունները չեն կասեցվի:
Ինտերնետ ծառայության տրամադրումը կվերականգնվի հաշվեկշռին օրավարձից ավելի գումարի առկայության դեպքում, որպեսզի օրավարձի գանձումից հետո հաշվեկշիռը մնա դրական:
Վերոնշյալ փոփոխությունները կկատարվեն փուլերով՝ սկսած այս տարվա դեկտեմբերի 23–ից եւ կշարունակվեն մինչեւ 2016թ. փետրվարի 15–ը։