Beeline-ը հայտարարում է CTV ընկերության հետ համագործակության մեկնարկի մասին:
Համագործակցության շրջանակում Beeline-ի բոլոր բաժանորդները, որոնք ունեն ինտերնետ մուտքի հնարավորություն, կկարողանան դիտել թվային IP-հեռուստատեսություն ցանկացած վայրում եւ ցանկացած սարքավորման միջոցով:
CTV ծառայությունն առաջարկում է 82 պահանջված հեռուստաալիք Catch UP (անցած հեռուստահաղորդումների դիտում եթերից հետո 48 ժամի ընթացքում), Restart (ցանկացած հեռուստահաղորդման վերանայում) եւ այլ տարածված գործառույթների հնարավորությամբ:
«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ CTV ընկերության հետ համագործակցության շնորհիվ բարձրորակ թվային հեռուստատեսությունը հասանելի է դարձել լայնաշերտ ինտերնետի մեր բոլոր բաժանորդներին ամբողջ երկրում: Կցանկանայի հատկապես ընդգծել այն փաստը, որ մեր նոր համատեղ արտադրանքն ինտերնետի մեծ արագություն չի պահանջում, ինչը հասանելի գների հետ միասին այս առաջարկը դարձնում է գրավիչ, պարզ եւ հարմար եւ հնարավորություն է ընձեռում ստանալ լիարժեք IP-հեռուստատեսություն ամենուր, որտեղ հասանելի է մեր ընկերության լայնաշերտ ինտերնետը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Թվային IP-հեռուստատեսության ծառայությունների փաթեթի արժեքը, որը ներառում է 60 հեռուստաալիք, սկսվում է 3800 դրամ ամսավճարից, իսկ 8 HD հեռուստաալիքով, միաժամանակ երեք սարքավորումներով հեռուստաալիքները դիտելու հնարավորությամբ եւ 82 հեռուստաալիք ներառող փաթեթի արժեքը կազմում է ամսական 4800 դրամ։ Ծառայությունների փաթեթները ներառում են ամենապահանջված եւ բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքները:
Beeline բաժանորդների համար CTV ծառայությունները հասանելի կդառնան 2015թ. դեկտեմբերի 22-ից: