11:22 | 18.12.15 | Նորություններ | 4086

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է SIP Trunk սակագնային պլանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է SIP Trunk սակագնային պլանը՝ նախատեսված այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի բերումով շատ են օգտվում ձայնային ծառայություններից:

Այս սակագնային պլանի շրջանակում IP-ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների փաթեթները թույլ են տալիս ֆիքսված ամսավճարի դիմաց կատարել անվճար զանգեր՝ խմբի ներսում, ինչպես նաեւ ներցանցային զանգեր՝ հատուկ սակագներով:

Բաժանորդագրվելիս տրամադրվում է բջջային հեռախոսահամար, որը հնարավորություն է տալիս ներքին հեռախոսակայանի (PBX) եւ IP-hեռախոսի միջոցով միաժամանակ կատարելու եւ ստանալու մինչեւ 10 հեռախոսազանգ:

Սակագներ եւ ծառայությունների տրամադրման պայմաններ



«SIP Trunk սակագնային պլանը հերթական նորարարական լուծումն է կազմակերպությունների համար: Այս սակագնային պլանը ստեղծվել է՝ հաշվի առնելով IP-տեխնոլոգիայով մատուցվող ժամանակակից լուծումների պահանջարկը, եւ նախատեսված է հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք կարեւորում են ծախսարդյունավետ, մատչելի եւ հուսալի հաղորդակցությունը: Մենք ընդլայնում ենք ապրանքատեսականին՝ բաժանորդների հաղորդակցման պահանջներին առավել համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: