14:20 | 27.11.15 | Նորություններ | 3999

Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել դասախոսությունով

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել «Հաջողության ճանապարհը» խորագրով դասախոսությունով «Հաջողակների ակումբ»-ի անդամների համար։

«Հաջողակների ակումբ»-ը ստեղծվել է «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում:

Անդրեյ Պյատախինը մասնակիցներին ներկայացրել է «Ինչպե՞ս դառնալ հաջողակ» զեկույցը՝ բացահայտելով հաջողակ լինելու իր գաղտնիքները:

«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Beeline-ը շարունակում է աջակցել այն ծրագրերին, որոնք օգնում են երիտասարդ սերնդին սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը։ Մենք փոխանցում ենք աճող սերնդին մեր տարիների փորձը, իսկ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ցանկանում ենք մեր ավանդն ունենալ մասնագիտական կրթության զարգացման գործում։ Վստահ եմ, որ դուք էլ ձեր հերթին ձեր գիտելիքներով կբացահայտեք այն մեծ ներուժը, որը ձեզ ապագայում կօգնի կերտել ձեր հաջողության ճանապարհը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011թ. ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է«Մենք ենք» ներառական թատերախումբը: