Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
16:56 | 23.11.15 | Նորություններ | 4901
Beeline-ը հայտարարում է Beeline Smart Dual, Beeline Smart 2 եւ Beeline Smart Pro հեռախոսների նախատոնական վաճառք անցկացնելու մասին:
Մինչեւ դեկտեմբերի 20-ը ներառյալ սմարթֆոն ձեռք բերած եւ «Սմարթ+» սակագնային փաթեթին միացած բոլոր հաճախորդները կմասնակցեն Beeline-ի Ամանորյա խաղարկությանը, որտեղ հնարավորություն կստանան շահելու դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ երեք ուղեգրերից կամ 50 պլանշետներից մեկը:
«Beeline բրենդային հեռախոսները կարող են լինել հիանալի Ամանորյա նվեր ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ նրանց հարազատների ու ընկերների համար: Բայց սա դեռ ամենը չէ: Գնորդների շրջանում մենք խաղարկում ենք 3 ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ եւ 50 պլանշետ, որոնք Ամանորին էլ ավելի կուրախացնեն մեր բաժանորդներին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ի ամանորյա խաղարկությանը կարող են մասնակցել ֆիզիկական անձ հանդիսացող այն բաժանորդները, ովքեր գնել են սմարթֆոն եւ խաղարկության պահին օգտվում են «Սմարթ+» սակագնային փաթեթից: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ապառիկով 12 ամիս ժամկետով: