Առաջիկայում «Թումո»-ի նմանությամբ տեխնոլոգիական կենտրոնի կհիմնվի նաեւ Էջմիածնում:
Այս մասին հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նոյեմբերի 10-ին Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած այցի շրջանակում:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել են «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախագահ, «Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը եւ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը:
«Թումո»-ի պատանիները Գարեգին Բ-ին են ներկայացրել իրենց ստեղծած նոր խաղերն ու ծրագրերը: Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նրանց հարցերին: