15:16 | 02.11.15 | Նորություններ | 8650

Մեկնարկել է Beeline Smart 2 սմարթֆոնների վաճառքը

Beeline-ը հայտարարում է Beeline Smart 2 նոր բրենդային  սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Հեռախոսը գնելու դեպքում բաժանորդին տրամադրվում է «Հարմար» սակագնային փաթեթը եւ 2 ամիս անվճար բաժանորդագրություն «Ակտիվ»  ծառայությանը: Սմարթֆոնի արժեքը 34 900 դրամ է: Այն կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ տարբերակով 12 ամիս տարաժամկետ վճարման պայմանով: 

«Beeline-ը կատարում է հերթական քայլն իր հաճախորդներին առավելագույն հասանելի գնով ժամանակակից սմարթֆոններ առաջարկելու ուղղությամբ: Մեր բրենդային սմարթֆոններն արդեն մի քանի անգամ դարձել են ամենավաճառվողը Հայաստանում, եւ այս նոր առաջարկով մենք հույս ունենք եւս մեկ անգամ հաստատել առաջատարի մեր դիրքը շուկայի այս սեգմենտում: Դրա համար մեր նոր սմարթֆոնն ունի բոլոր նախադրյալները` գեղեցիկ ձեւավորում, ժամանակակից միջուկ եւ օպերացիոն համակարգ, հարմար եւ շահավետ սակագնային փաթեթ եւ, իհարկե, ցածր գին ու ապառիկով ձեռք բերելու հնարավորություն»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Smart 2 սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով եւ հնարավորություն է տալիս օգտագործել երկու SIM-քարտ:

«Ակտիվ»  ծառայությանը երկու ամիս անվճար բաժանորդագրությունը ներառում է անվճար զանգեր Beeline ցանցի ներսում, 1GB ծավալով ամսական ինտերնետ առանց արագության սահմանափակման եւ անսահմանափակ մուտք facebook.com, ok.ru եւ vk.com սոցիալական ցանցեր։