14:57 | 06.10.15 | Նորություններ | 3431

Առաջին ուսումնական օրը՝ Ստեփանակերտի «Թումո»-ում

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի «Թումո»-ում կայացել է առաջին ուսումնական օրը:

«Թումո»-ի հաղորդակցման բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ ուսանողների առաջին խմբերը ծանոթացել են կենտրոնի համակարգչային ուսումնական պլատֆորմին, որի միջոցով կատարել են վարժանքներ:

Ներկայում Ստեփանակերտի «Թումո»-ն արդեն 600-ից ավելի ուսանող ունի:

Ուսանողների մեծամասնությունը սկզբնական հետաքրքրություն է հայտնել ռոբոտաշինության, ծրագրավորման, խաղերի ստեղծման ոլորտներն ուսումնասիրելու նկատմամբ:

Ստեփանակերտի «Թումո»-ում գրանցումը կշարունակվի մինչեւ նախատեսված 1000 տեղի լրանալը։ Գրանցվել ցանկացողները աշխատանքային օրերին կարող են այցելել կենտրոն (Կնունյանցների 2)՝ ժամը 10:00-19:00-ը: