17:03 | 25.09.15 | Նորություններ | 6411

«Յուքոմ»-ի աջակցությամբ Վանաձորում բացվել է նոր Վիքի ակումբ

«Յուքոմ» ընկերության եւ «Վիքիֆոնդ» հիմնադրամի համագործակցությամբ այսօր Վանաձոր քաղաքում երիտասարդների եւ աշակերտների համար իր դռներն է բացել նորաստեղծ Վիքի ակումբը:

«Յուքոմ»-ում նշել են, որ ընկերությունը ոչ միայն աջակցում է վիքի ակումբների ստեղծմանն ու հիմնադրմանը, այլեւ ակումբներին տրամադրում է արագ եւ որակյալ ինտերնետ կապ:

«Ակումբի ստեղծմամբ նպատակ ունենք Վանաձորում ստեղծել ակտիվ վիքիհամայնք, որը նպաստելու է ազատ գիտելիքի եւ բովանդակության ստեղծմանն ու հանրայնացմանը»,- ասել է «Յուքոմ» ըկերության Մարքետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը:

«Հուսով ենք, որ այս ակումբի շնորհիվ հարյուրավոր դպրոցականներ եւ պատանիներ կգտնեն իրենց նախասիրություններին համապատասխան զբաղմունք, իսկ շատերն էլ կհաճախեն ակումբ նոր գիտելիքներ ձեռք բերելու, ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու կամ ինքնազարգացման նպատակով»,- հավելել է նա:

Նախատեսվում է նմանատիպ վիքիակումբներ հիմնել Հայաստանի տարբեր համայնքներում։