10:36 | 21.08.15 | Նորություններ | 3617

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշում է 4 ծառայություն ներառող «Քառյակ» փաթեթի 1-ամյակը

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջինն է գործարկել IP հեռուստատեսության, ինտերնետի, ֆիքսված IP հեռախոսակապի եւ բջջային կապի ծառայությունները՝ մեկ փաթեթում՝ ավելի քան 1 տարի առաջ գործարկելով օպտիկամանրաթելային եւ շարժական ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա գործող՝ չորս ծառայություն ներառող «Քառյակ» փաթեթը:

2014թ. օգոստոսի 6-ը նշանավորվեց Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հեղափոխական նորարարությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ առաջին բջջային օպերատորը, որն սկսեց առաջարկել չորս ծառայություն ներառող փաթեթ. գերարագ անսահմանափակ ինտերնետ, գերարագ եւ հուսալի FTTH-ի վրա հիմնված IP հեռուստատեսություն, ինչպես նաեւ ֆիքսված IP եւ բջջային հեռախոսակապ:

Մեկ փաթեթում չորս ծառայության ներառումը բաժանորդներին թույլ է տալիս բոլոր ծառայությունների համար վճարել մեկ կտրոնով եւ տեխնիկական հարցերի շուրջ օժանդակություն ստանալ հուսալի մեկ աղբյուրից:

Ցանցը գործարկվել է «Վահագնի» թաղամասում՝ սակագնային պլանը հասանելի դարձնելով թաղամասի բնակիչներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է առաջիկայում ընդլայնել նոր ծառայության աշխարհագրությունը: