11:39 | 14.08.15 | Նորություններ | 6295

Beeline-ը «Սփյուռ»-ով առավել շատ հարցված երկրորդ կազմակերպությունն է

Beeline-ը «Սփյուռ» տեղեկատվական համակարգի տվյալներով 2015 թ.-ի առաջին կիսամյակում հեռախոսային տեղեկատուի միջոցով առավել շատ հարցված երկրորդ կազմակերպությունն է:

Նշված ժամանակահատվածի ընկերությունը հարցվել է 13 335 անգամ:

«Հավատարիմ մնալով «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարությանը` Beeline-ը ձգտում է մշտապես հասանելի լինել բաժանորդների համար եւ լինել նրանց կողքին: Այն, որ մեր ընկերությունն առավել շատ հարցված կազմակերպություններից մեկն է, վկայում է այն մասին, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հետ մեր համագործակցությունը նպաստում է այս հաճախորդամետ մոտեցման իրագործմանը` Beeline բաժանորդներին հնարավորություն տալով արագ կերպով կապ հաստատել մեզ հետ ցանկացած ժամանակ եւ անկախ գտնվելու վայրից», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: