17:18 | 13.08.15 | Նորություններ | 3765

Beeline-ը գործարկել է «Սակագնային խորհրդատու» ծառայությունը

Beeline-ը հայտարարել է «Սակագնային խորհրդատու» ծառայության գործարկման մասին:

Այժմ Beeline բջջային կապի բոլոր բաժանորդները կարող են էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ անվճար տեղեկատվություն իրենց համար առավել շահավետ եւ հարմար սակագնային փաթեթի վերաբերյալ:

Խորհրդատվություն ստանալու համար բաժանորդը պետք է իր էլեկտրոնային փոստի հասցեն ուղարկի 2210 անվճար կարճ համարին, որից հետո նա նշված հասցեով կստանա իր համար առավել հարմար սակագնային փաթեթի նկարագրությունը:

Սակագնային փաթեթն առաջարկվում է նախորդ ամսվա ընթացքում բաժանորդի կողմից օգտագործված ծառայությունների ծավալի հիման վրա՝ Beeline ցանցում եւ ՀՀ, ԼՂՀ բջջային ու ֆիքսված ցանցերում օգտագործված խոսելաժամանակ, SMS-հաղորդագրությունների քանակ եւ օգտագործված ինտերնետի ծավալ։  

«Բաժանորդների պահանջները բավարարելու նպատակով մեր ընկերությունն առաջարկում է բազմաթիվ սակագնային փաթեթներ եւ ծառայություններ, որոնցից մեր հաճախորդները գտնում են իրենց համար առավել հարմար տարբերակը: Եթե նախկինում բաժանորդները սակագնային փաթեթն ընտրում էին ինքնուրույն կամ ընկերների եւ հարազատների խորհրդով, ապա այժմ «Սակագնային խորհրդատու»-ն պատրաստ է այս ամենն իրականացնել Beeline-ի բոլոր հաճախորդների համար` առաջարկելով ամենաշահավետ սակագնային փաթեթը, - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: