15:18 | 13.08.15 | Նորություններ | 1326

Հայաստանում կստեղծվի տեխնոլոգիական կենտրոնների ցանց

2014 թ. գործարկված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակով այժմ իրականացվում է Վանաձոր քաղաքի համանման կենտրոնի հիմնման ծրագիրը, ասված է կառավարության այսօրվա հաղորդագրության մեջ:

Այլ մարզերում եւս նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ եւ ձեւավորել դրանց միասնական ցանց:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ճանաչվել է Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ծրագրերի իրականացման գլխավոր օպերատոր: