Օրանժ Արմենիա
Օրանժ Արմենիա
17:34 | 11.08.15 | Նորություններ | 4877
Orange Հիմնադրամի հատուկ ծրագրի շրջանակներում, որն Օրանժ Արմենիայի աշխատակիցներին հնարավորություն է տալիս նախաձեռնել բարեգործական ծրագրեր եւ համակարգել դրանց իրականացումը, կյանքի է կոչվել եւս երկու նախագիծ:
Օրանժ Արմենիայի մարքեթինգի բաժնի աշխատակից Բելլա Գալոյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում Orange Հիմնադրամի եւ «Գլոբալ շեյփերս» կազմակերպության համատեղ ջանքերով Իջեւանի գրադարանում ստեղծվել է մանկական բաժին:
Ավելի վաղ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել էր մեկ այլ ծրագիր, այս անգամ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այս նախագիծն առաջարկվել էր Օրանժ Արմենիայի՝ Ստեփանավանում վաճառքի եւ սպասարկման կենտրոնի աշխատակից Լիանա Նալբանդյանը: Orange Հիմնադրամի եւ «Լիարժեք կյանք» բարեգործական ՀԿ-ի համատեղ ջանքերով Ստեփանավանում գործող ուսուցման եւ զարգացման կենտրոն այսուհետ հաճախում են Ստեփանավան քաղաքի եւ հարակից գյուղերի հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ:
«Orange Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը երեխաներին աջակցելն է՝ նրանց կրթության եւ զարգացման, ինչպես նաեւ հասարակությունում հետագա ինտեգրման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով: Մենք հպարտ ենք, որ մեր աշխատակիցներն անտարբեր չեն հասարակությանը հուզող խնդրիների նկատմամբ ու ցանկանում են փոխել մարդկանց կյանքը, եւ մենք պատրաստ ենք այդ հարցում աջակցել նրանց», - ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: