11:05 | 10.08.15 | Նորություններ | 3572
Կոտայքի մարզում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները այսուհետ 911 եւ 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին:
Նախկինում 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին Երեւանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունն փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն:
Ավելի վաղ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Վայոց Ձորի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Արմավիրի մարզերի իր բաժանորդներին: